Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ավարտին է մոտենում ԼՂՀ-ում ընթացող «Առողջ ապրելակերպ 2015»եռօրյա առողջապահական ծրագիրը

Ավարտին է մոտենում ԼՂՀ-ում ընթացող «Առողջ ապրելակերպ 2015»եռօրյա առողջապահական ծրագիրը
21.05.2015 | 16:45

Մոտենում է ավարտին մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած «Առողջ ապրելակերպ 2015» ծրագիրը, որը կազմակերպվել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի պետական բժշկական համալսարանի ՈՒսանողական խորհրդարանի համատեղ նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է երեխաների և դեռահասների շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի վերաբերյալ տեղեկատվության մակարդակը, դպրոցի ուսուցիչներին իրազեկել առաջին բուժօգնության առաջնային դրույթների մասին, կատարել երեխաների բուժզննում և կարիեսի պրոֆիլակտիկա:

Ծրագրի նախապատրաստական փուլում վերջինիս շարունակականության համար ստեղծվել է ինտերնետային կայքէջ, որտեղ տեղակայված են թեմատիկ կիրառական նյութեր ու համապատասխան տեսանյութեր, և այն պարբերաբար թարմացվելու է: Նաև տպագրվել են 2 տեսակի պոստերներ, որոնցից մեկը` առաջին օգնություն ցուցաբերելու ձևերը պատկերողը, նախատեսված է ուսուցիչների համար, իսկ անձնական հիգիենայի պահպանման ճիշտ ձևերն ու անհրաժեշտությունը ներկայացնողը նախատեսված է աշակերտների համար:
Ծրագրի առաջին 2 օրերի ընթացքում այցեր իրականացվեցին Ասկերանի և Մարտակերտի մի շարք դպրոցներ և Ստեփանակերտի «Զանգակ» մանկատուն, որոնց ընթացքում երեխաների հետ առանձին խմբերով աշխատեց համապատասխան անձնակազմ, ընթերցվեցին փոքրիկ դասախոսություններ, ցուցադրվեցին պատկերավոր և կիրառական նյութեր, իսկ ուսուցիչների համար մանեկենների օգնությամբ անցկացվեցին պրակտիկ պարապմունքներ:
Ծրագրի շրջանակում ի սկզբանե նախատեսված են եղել դասախոսություններ հետևյալ թեմաներով` առաջին օգնություն, անձնական հիգիենա, վնասվածքներ և գադջեթների կիրառում:
Ծրագրի 3-րդ օրը նախատեսում է այցեր Ստեփանակերտի թիվ 1 և 7 դպրոցներ և դասընթացների անցկացում:
Հավելենք, որ յուրաքանչյուր դասընթացի ավարտին դպրոցներին նվիրաբերվել են առաջին բուժօգնության պայուսակներ, բուկլետներ և պոստերներ` ծրագրի երկարաժամկետ օգտավետության համար:
Ծրագրի իրականացումն ակնկալում է աշակերտների ինքնագիտակցության բարձրացում, հապապատասխան գիտելիքների հաղորդում, ուսուցչական և դաստիարակչական անձնակազմերին առաջին բուժօգնության հմտությունների փոխանցում և դպրոցներում միջադեպերի հնարավոր բացասական հետևանքներից զերծ մնալու պատրաստվածության համապատասխան մակարդակի ապահովում:


ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ